Ֆորսմաժորային իրավիճակում տվել ենք հրատապ լուծումներ. Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ ֆորսմաժորային իրավիճակում տրվել են հրատապ լուծումներ։ Նա նշել է, որ նախկինում փետրվար ամսին փոսալցումներ չեն կատարվել, սակայն այս տարի իրավիճակը տարբեր է։
«Փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել՝ մի քանի պատճառով. մի կողմից եղանակը, մյուս կողմից՝ շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում և այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավվեն և կիրականացվի ասֆալտապատում։ Բայց այն ֆորսմաժորային իրավիճակը, որ ունեցանք՝ եղանակային պայմաններից ելնելով՝ առատ ձյան հետևանքով և մեծ քանակի աղ ու ավազով մշակման հետևանքով, խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացավ վերակառուցել գործարանն ու աշխատացնել։ Եթե չեմ սխալվում՝ օրերս երկրորդ գործարանն է սկսել գործել։ Մենք իրականության մեջ գործել ենք ֆորսմաժորային իրավիճակում ու տվել ենք հրատապ լուծումներ, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից», – ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից