Մերձավանում խուզարկություններ են կատարվում. «Հետք»
Քննչական կոմիտեն ոստիկանության ծառայողների հետ այս պահին խուզարկություններ է իրականացնում Արմավիրի մարզի մի շարք հասցեներում: «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները զենք են փնտրում, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացել նախապատրաստվող հանցագործությունների մասին: Խուզարկությունները հիմնականում իրականացվում են Փարաքար համայնքի Մերձավան գյուղում: Քննչական կոմիտեից հաստատեցին խուզարկություններ կատարելու հանգամանքը, սակայն մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ 2025թ. սեփպտեմբերի 24-ին իր տան մոտ սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու ընկերը՝ Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Դեպքի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը: Դիմակավորված և ձեռնոցներով անձը մոտեցել է Վ. Գրիգորյանին ու նրա հետ կանգնած ևս երկու անձանց ու գործի դրել հրազենը:
2025թ. Մերձավան գյուղում երկրորդ աղմկահարույց սպանությունն է կատարվել: Մասնավորապես՝ 2025թ. փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ քաղաքացիներից մեկն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ էր արձակել այլ անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ անձ մահացել էր, իսկ մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Կա վարկած, որ Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունն այդ դեպքի հետ է կապված։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից