Ճապոնիայի խորհրդարանի քննարկման է ներկայացվել պատմության մեջ ամենամեծ պետբյուջեի նախագծը
Ճապոնիայի պատմության մեջ սոցիալական եւ զինված ուժերի համար նախատեսված ամենամեծ ծախսերն են ներառված պետական բյուջեի նախագծում, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը երկրի վարչապետ Սանաե Տակաիտիի կողմից։ Բյուջեի ծախսերի բաժինը եւս ռեկորդային չափ ունի՝ 122,3 տրլն իեն (մոտ 795 մլրդ դոլար)։
Ռազմական հատկացումները նախատեսվում է հասցնել Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ մինչ այժմ չեղած չափի՝ 8,9 տրլն իենի (ավելի քան 57,4 մլրդ դոլար)։ Նախորդ ֆինանսական տարում դրանք արդեն հասել էին երկրի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին, չնայած ավելի վաղ նախատեսվում էր դուրս գալ այդպիսի մակարդակի միայն 2028թ․ գարնանը։ Ենթադրվում է, մասնավորապես, զինված ուժերը համալրել մեծ հեռահարության հրթիռներով, որոնք կարող են խոցել թիրախները մայրցամաքում, ինչպես նաեւ գնել հինգերորդ սերնդի F-35 մարտական ինքնաթիռներ։
Սոցիալական կարիքներին տրամադրվող ծախսերը կավելանան մինչեւ 39.6 տրիլիոն իեն (25.5 միլիարդ դոլար), մասամբ պայմանավորված 70 տարեկանից բարձր բնակչության առողջապահական ծախսերի աճով: Կառավարությունը նաեւ մտադիր է ընդլայնել դպրոցական սննդի ֆինանսավորումը։
Մասնավոր բիզնեսի եկամուտների եւ աշխատավարձերի աճի պատճառով կանխատեսվում է, որ հարկային եկամուտները կգերազանցեն Ճապոնիայի պատմության մեջ ամենամեծ գումարը՝ հասնելով 83.7 տրիլիոն իենի (540 միլիարդ դոլար): Բյուջեի մնացած մասը, ինչպես սպասվում է, կֆինանսավորվի պետական պարտատոմսերի թողարկման միջոցով: Միեւնույն ժամանակ, վարչապետ Տակաիտիի կառավարությունը խոստանում է աշխատել ազգային պարտքը կրճատելու ուղղությամբ, որը երկրի ՀՆԱ կրկնակիից ավելի է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը