ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք
Միացյալ Նահանգները երեք օրվա ընթացքում Մերձավոր Արևելքի պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմին ավելի մոտ են տեղակայել 39 լիցքավորող ինքնաթիռ և 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, այդ թվում՝ Boeing C-17 Globemaster III, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել նաև հեռահար թռիչքային հայտնաբերման և կառավարման (AWACS) ինքնաթիռ։
Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) ռազմավարական փորձագետ Բեքի Վասերի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղակայել է այնպիսի խմբավորում, որն անհրաժեշտ է տևական ռազմական արշավ իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ ուժերի կուտակման նման տեմպը դատարկ սպառնալիք չէ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը՝ Թեհրանին Վաշինգտոնի համար շահավետ միջուկային գործարքի պայմաններին դրդելու նպատակով՝ միաժամանակ խուսափելով լիամասշտաբ հարձակումից։ Ըստ նրանց տեղեկությունների՝ նման հարվածը կարող է հասցվել մի քանի օրվա ընթացքում։ CBS հեռուստաընկերության պնդմամբ՝ գործողությունը կարող է սկսվել արդեն փետրվարի 21-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը նշել է, որ խորհրդակցություններն անցել են լավ, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից մատնանշված մի շարք դիրքորոշումներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իսրայելը պնդում էին, որ Իրանը հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլև բալիստիկ հրթիռների արտադրությունից և Մերձավոր Արևելքում պրոիրանական ուժերին աջակցելուց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը