Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ ստացված տվյալների՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկել է Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը հզոր հարվածն էր միջուկային, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտներին։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկել է նաև Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը։ Նպատակը Թեհրանին Վաշինգտոնի համար շահավետ միջուկային գործարքի պայմաններին դրդելն է՝ միաժամանակ խուսափելով մեծամասշտաբ հարձակումից։ Ըստ նրանց տեղեկությունների՝ նման հարվածը կարող է հասցվել մի քանի օրվա ընթացքում։
Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարձակման վերաբերյալ։ Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ առավելագույնը 15 օր ժամանակ է տալիս Իրանի հետ համաձայնության հասնելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը