Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը ազատ են արձակել 12-ժամյա հարցաքննությունից հետո
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել 12 ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Նրա նկատմամբ քննությունը շարունակվում է։ Էնդրյու Մաունթբեթեն- Վինձորը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի [Չարլզի] կրտսեր եղբայրը, հարցաքննությունից հետո լքել է ոստիկանությունը, հաղորդում է The Guardian-ը։ Նրան նկատել ոստիկանության բաժանմունքից դուրս գալիս` ավտոմեքենայի հետեւի նստատեղին։
Ոստիկանությունում հայտնել են, որ Էնդրյուն «ազատ է արձակվել քննության ընթացքում», ինչը նշանակում է, որ հետաքննությունը շարունակվում է։
Էնդրյու Մաունթբեթեն- Վինձորը ձերբակալվել էր իր 66-ամյակի օրը` փետրվարի 19-ի առավոտյան․ նրան կասկածում են պաշտոնեական հանցագործության մեջ։
Կառլոս III թագավորը «խորը մտահոգությամբ» է իմացել այդ մասին։ Տարածած հայտարարության մեջ Նորին Մեծությունը նշել է. «Թույլ տվեք հստակ ասել. օրենքը պետք է հաղթի»։
Էնդրյուն ընկերություն է արել Ջեֆրի Էփշտեյնի հետ, որը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի մեջ՝ սեռական շահագործման նպատակով։
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամին վերջին անգամ ձերբակալել էին ավելի քան 350 տարի առաջ՝ 1647 թվականին. քաղաքացիական պատերազմի ընթացքում Կառլոս I-ը ձերբակալվել, դատապարտեց դավաճանության համար եւ մահապատժի ենթարկվեց։


















































Կառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներին
Արքայազն Ուիլյամը ցանկանում է ընտանիքին զրկել թագավորական տիտղոսներից
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը