ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ
ՀՀ-ում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել. «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ՝ հարաբերությունները շարունակում են խորանալ:
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ–ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին: Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:
Քննարկումների առանցքում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։
Առաջնահերթ ուշադրություն հատկացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությանը և դրա՝ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ համադրելիությամբ արդյունավետ իրականացմանը:
Սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ համատեղ նախանշված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար՝ որպես համատեղ հետաքրքրություն կարևորելով տնտեսական կայունության ամրապնդումը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:
Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը, ներառյալ 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հանձնակատար Մարթա Կոսի կողմից։
Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»