Իսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համար
Մադրիդում ձերբակալվել է 20-ամյա հաքեր՝ շքեղ հյուրանոցներում սենյակներ ամրագրելու և մոտ 20,000 եվրո խաբելու համար։ Այս մասին հաղորդել է Europa Press-ը: Հետաքննությունը սկսվել է փետրվարի սկզբին՝ տուրիստական գործակալության բողոքից հետո, որը նկատել է բազմաթիվ անսովոր ամրագրումներ իր հարթակի միջոցով։
Իրավապահ մարմինները նույնականացրել են կասկածյալին և նրան գտել Մադրիդի բարձրակարգ հյուրանոցում, որտեղ նա ամրագրումներ է իրականացրել չորս գիշերվա համար՝ մոտավորապես 1000 եվրո մեկ գիշերվա համար։
Հաքերը գտել է վճարման վավերացման գործընթացին միջամտելու միջոց, և ամրագրված սենյակի իրական գնի փոխարեն համակարգը ճանաչել է վճարումը որպես վավեր՝ խորհրդանշական մեկ ցենտ զեղչով։ Երիտասարդը նաև օգտվել է հյուրանոցի մինիբարերից՝ առանց վճարելու ծառայության համար։
Նրա խաբեություններից տուժած հաստատությունների ընդհանուր թիվը դեռևս անհայտ են մնում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»