Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը
Փետրվարի 13-ին մեկնարկած և երեք օր շարունակված ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան, օրինակ, կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում։
Կանանց վարկանիշային այս «մրցավազքում» երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, նրան հաջորդում են Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը։
Այժմ ՔՊ-ում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հատկապես ինտրիգային է համարվում երրորդ համարը՝ այն դիրքը, որը կուսակցության ներսում համարվում է առանցքային և քաղաքականապես կշռադատված որոշման արդյունք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից