Էրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Գազայի Խաղաղության խորհուրդը, որի առաջին նիստը նախատեսված է փետրվարի 19-ին Միացյալ Նահանգներում, կնպաստի տարածաշրջանում կայունությանը։
«Ես հույս ունեմ, որ Գազայի Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում ցանկալի կայունությանը, հրադադարին և, ի վերջո, խաղաղությանը։ Իմ կարծիքով, Գազայի հարցը մարդկության խղճի փորձություն է։ Գազայում մեր պաղեստինցի եղբայրների տառապանքները վերջապես պետք է ավարտվեն։ Հրադադարը պետք է դառնա մշտական, պետք է ապահովվի անխափան մարդասիրական օգնությունը, և պետք է ամրապնդվեն երկու պետությունների լուծման հիմքերը։ Մենք ցանկանում ենք, որ Գազայի Խաղաղության խորհուրդը ծառայի այս նպատակին։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ Թուրքիան կաջակցի Գազայի մեր եղբայրների օգտին ուղղված ցանկացած նախաձեռնության»,- TRT Haber-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը։ Նա հաստատել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Խաղաղության խորհրդի նիստում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը