Կիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ
Պատժամիջոցների մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Այսօր Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, եւ մենք զգալիորեն կուժեղացնենք ուկրաինացիների սպանություններին ամեն կերպ նրա աջակցության դեմ հակազդեցությունը։ Գործելու ենք գործընկերների հետ այնպես, որ դա ունենա գլոբալ ազդեցություն»,- գրել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Բելառուսը եւ նրա առաջնորդը չեն դադարել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ հիշեցնելով Ռուսաստանին բելառուսական տեխնիկայի եւ բաղադրիչների՝ այդ թվում հրթիռների մատակարարումների մասին։
Զելենսկին ընդգծել է, որ Լուկաշենկոն ոչ միայն իր երկրի տարածքն է տրամադրել «Օրեշնիկ» հրթիռների տեղակայման համար, այլեւ Ռուսաստանին մատակարարում է այդ հրթիռների համար կենսական նշանակություն ունեցող հանգույցներ եւ բաղադրիչներ։ «Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է Բելառուսի ինքնիշխանությունը փոխանակում անձնական իշխանությունը պահպանելու համար, ռուսներին օգնում է այս ագրեսիայի համար ողջ աշխարհի պատժամիջոցները շրջանցել, ակտիվորեն արդարացնում է ռուսական պատերազմը, իսկ այժմ նաեւ ավելացնում է պատերազմի ընդլայնման եւ ձգձգման գործում իր մասնակցությունը»,- հայտարարել է Զելենսկին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից