«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից