Ուիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին:
Ժնևում բանակցությունների առաջին օրը տեղի ունեցած եռակողմ քննարկումների հետո նա գրառում է հրապարակել X-ում, նշելով, որ ԱՄՆ-ն «գործել է որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններում» և հաջողություններ ունի հակամարտող կողմերին մերձեցնելու գործում, ինչն էլ հանգեցրել է նշանակալի առաջընթացի: «Երկու կողմերն էլ համաձայնել են արդյունքների մասին հաղորդել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - գրել է Ուիթքոֆը:
Ռուսական բանակցային թիմի աղբյուրը ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ժնևում Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել շփումները չորեքշաբթի օրը: Նրա խոսքով՝ բանակցությունների առաջին օրվա վեցժամյա հանդիպումը շատ լարված է եղել:
Փետրվարի 17-ին Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը։ Հանդիպումները, ինչպես Աբու Դաբիում կայացած նախորդ բանակցությունները, կտևեն երկու օր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը