ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունի
ԵՄ Խորհուրդը փետրվարի 17-ին Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել Սատու Կոյվուին։ Նա փետրվարի 20-ից կփոխարինի Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինլանդացի ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում Պաղեստինում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։ Մինչ EUMA-ի ղեկավար նշանակվելը, աշխատել է Ֆինլանդիայի Ազգային ոստիկանությունում։
EUMA քաղաքացիական առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմում իրավիճակի դիտարկումն ու հաշվետվությունների պատրաստումն է։ Առաքելության գործող մանդատը գործում է մինչև 2027-ի փետրվարի 19-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»