Մեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համար
Մեծ Բրիտանիայում ստեղծվել է ոստիկանական համակարգող խումբ՝ հետաքննելու հաղորդումներն օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, թույլ են տրվել Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն Վինձորի և ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Փիթեր Մենդելսոնի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ոստիկանության պետերի ազգային խորհրդի (NPCC) տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ նոր կազմավորման մեջ կմտնեն ոստիկանության երեք ստորաբաժանումների փորձագետներ։ Դրանց թվում են Թեմզայի հովտի ոստիկանությունը, որն ուսումնասիրում է սեռական շահագործման մասին բողոքը և տեղեկություններն այն մասին, որ Էնդրյու Մաունթբաթեն Վինձորը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել մանկապղծության համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին, ինչպես նաև Սուրեյի ոստիկանությունը, որը նույնպես վերլուծում է թագավորի եղբոր դեմ մեղադրանքները, և Սքոթլանդ Յարդը։
Մայրաքաղաքի ոստիկանությունը քրեական հետաքննություն է վարում Մենդելսոնի նկատմամբ, որին կասկածում են Բրիտանիայի իշխանությունների գաղտնի տվյալներն Էփշտեյնին տրամադրելու համար։
«Ստեղծվել է ազգային համակարգող խումբ ոչ մեծ թվով ստորաբաժանումներին աջակցելու համար, որոնք զբաղվում են այն հայտարարությունների գնահատմամբ, որոնք հայտնվել են Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության նյութերի հրապարակումից հետո։ Մենք շարունակում ենք համատեղ աշխատել՝ հրապարակվող մանրամասնությունները գնահատելու և հրապարակված միլիոնավոր փաստաթղթերի հնարավոր ազդեցությունը հասկանալու համար», - NPCC-ի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ստորաբաժանումները համատեղ հետաքննություն չեն անցկացնում, ստեղծված խումբը պարզեցնում է նրանց միջև համակարգումը և նրանց կապն այլ երկրների իրավապահ մարմինների հետ և հասանելիությունը փորձագետներին:
Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։ Նա հերքում է իր դեմ մեղադրանքները։
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թ. հուլիսի 6-ին։ ՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2019 թ. օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»