Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս Ղազարյանի
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս Ղազարյանի։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Սաթիկ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումի առիթը եղել է Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս նշել էր․ «Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը ,Սաթիկ Սեյրանյանը ,նրա սանջակ 24 նյուզը , Միկա Բադալյանը , Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։
Հայցվորի դիտարկմամբ՝ այս հայտարարությունները զրպարտություն են, ուստի, Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին՝ հերքել զրպարտությունը, ինչպես նաև զրպարտության համար փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, դեռևս առկա չէ որոշում՝ այն վարույթ ընդունելու մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից