Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Իտալացի անվանի նախկին մասնագետ, Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խստորեն քննադատել է Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի պահվածքը «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում (3-2)։
Կապելոն անդրադարձել է դրվագին, որը հանգեցրեց թուրինյան ակումբի պաշտպան Պիեռ Կալյուլյուի հեռացմանը։ «Բաստոնին Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է և իրավունք չունի իրեն այդպես պահել։ Զզվելի էր տեսնել, թե ինչպես նա իր սիմուլյացիայով խաբեց մրցավարին։ Ինձ հիասթափեցրին նաև «Ինտերի» գլխավոր մարզիչ Կիվուի խոսքերը։ Տպավորություն ստեղծվեց, թե նա արդարացնում է իր խաղացողին», - Կապելոյի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։
Տնային հաղթանակից հետո «ներաձուրիները» ամրապնդեցին իրենց դիրքերը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Ծեր սինյորան» այս պահին զբաղեցնում է 5-րդ տեղը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից