ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
ԱՄՆ-ն փետրվարի 16-ին Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A Lightning II հինգերորդ սերնդի «ստելս» կործանիչ՝ ավիացիոն խմբավորումներն ուժեղացնելու համար: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Itamilradar հարթակը, որը հետևում է ռազմական ինքնաթիռների և ռազմանավերի տեղաշարժերին։ Ամերիկյան կործանիչները թռել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։ Նրանց թռիչքը Մերձավոր Արևելք ապահովել են KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։
Ինչպես նշում է հարթակը, սա ամերիկյան մարտական ավիացիայի միաժամանակյա խոշորագույն տեղափոխումներից մեկն է տարածաշրջան, և դրա մասշտաբը վկայում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներուժի կտրուկ աճի մասին՝ Իրանի հետ հարաբերությունների աճող լարվածության ֆոնին։ Նոր ժամանած կործանիչները միացել են տասներկու F-35A կործանիչներին, որոնք փետրվարի սկզբին ԱՄՆ-ից տեղափոխվել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազա։
Նոր ինքնաթիռների ժամանմամբ՝ ԱՄՆ-ն այժմ Մերձավոր Արևելքում արդեն ունի երեսուն F-35A կործանիչ, F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիա (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ): Տարածաշրջանի բազաներում ամերիկյան մարտական ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 66 միավորի։
Բացի այդ, «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա, որը գտնվում է Իրանին մերձակա Արաբական ծովում, բազավորվում է F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornets կործանիչների երեք էսկադրիլիա: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է մոտավորապես 12 ինքնաթիռից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը