Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել
Հայաստանյան ռազմարդյունաբերական որոշ ընկերություններ պետության կողմից անցած տարի ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ռազմական ինչ արտադրանք է նախատեսվում արտահանել ՀՀ-ից՝ նշելով, որ դա գաղտնի տեղեկություն է։ Նրա խոսքով՝ իրականացված օրենսդրական մի շարք փոփոխությունների ու ոլորտային բարեփոխումների շնորհիվ ընդլայնվել է պետական աջակցության գործիքակազմը տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին։
Մասնավորապես, մշակվել է պետական փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փորձնական նմուշների ստեղծման ֆինանսավորման կարգը, որն ամբողջությամբ համակարգում է պետական փորձարկումների պես բարդ գործընթացներ իրականացնելու ամբողջ գործողությունների համակարգը։ Բացի այդ, մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։ «Սա նոր գործիքակազմ է՝ ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին անցնել պետական փորձարկումների բարդ և թանկարժեք գործընթացով»,-մանրամասնեց նախարարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից