Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը
Իտալիայի հարավում՝ Պուլիա մարզի Մելենդունյո ափին գտնվող Torre Sant’Andrea-ի հայտնի ժայռային կամարը, որը կոչվում էր «Սիրո կամար», փետրվարի 14-ի գիշերը փլուզվել է: Մի քանի օր շարունակված ուժեղ անձրևներն ու քամիները հանգեցրել են ժայռի կործանմանը, և այժմ կամարի «կամրջային» մասից մնացել է միայն քարերի կույտ:
Տեղի բնակիչները և զբոսաշրջիկները երկար տարիներ այս վայրն անվանում էին «սիրո խորհրդանիշ»: Ըստ լեգենդի՝ երիտասարդ զույգը, որ համբուրվելիս է եղել կամարի տակ, խորտակվել էր հանկարծակի բարձր ալիքից և մահացել: Այդ ողբերգությունից հետո տեղացիները որոշել են, որ եթե սիրահարները միասին լողան կամարի տակով, նրանց սերը կլինի անխախտ:
Վերջին շաբաթներին Իտալիայի հարավն ու կենտրոնը տուժել են ծայրահեղ անբարենպաստ եղանակից՝ հեղեղումներ, կարկուտ, կայծակն ու ուժեղ քամի: Թեև ծովի էրոզիան միշտ փոխել է Սալենտոյի ափը, սակայն այս անգամ եղանակային պայմանները, ամենայն հավանականությամբ, արագացրել են փլուզումը:
«Սիրո կամարը» տարիներ շարունակ համարվում էր վտանգավոր, և 2014 թվականից շրջակայքի որոշ հատվածներ արգելված էին այցելուների համար: Այժմ զբոսաշրջիկները կարող են միայն հեռվից նայել այն, ինչ մնացել է նախկին խորհրդանիշից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից