Ժնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. Պեսկով
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ Ժնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի հարցերի ավելի լայն շրջանակ՝ նաեւ տարածքների հարցը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ բանակցություններին ներկա լինի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ասել է նա։
«Մեդինսկին շարունակում է մնալ մեր բանակցողների պատվիրակության ղեկավարը։ Ինչո՞ւ նա չէր մասնակցում նախորդ երկու փուլերին։ Որովհետեւ այնտեղ քննարկվում էին անվտանգության հարցեր, հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում էին ռազմական թեմաներին»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ժնեւյան բանակցություններին բացի Մեդինսկուց կմասնակցի նաեւ ԶՈւ Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, որը գլխավորել էր ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում կայացած նախկին երկու հանդիպումների ժամանակ։ Մինչ այդ՝ Մեդինսկին գլխավորել էր ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում։
Ռուս-ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 17-18-ին՝ Ժնեւում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը