Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախօրեին ավարտվել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ Հայտնի են առաջին 50 հորիզոնականներում հայտնված անձանց անունները։ Նշենք, որ առաջին տասնյակում ընդհանրապես կին չկա, իսկ առաջին 50 հոգու մեջ կին են միայն 12–ը։
Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը։
ՔՊ առաջին 50 անձանց մեջ է հայտնվել հանրությանն անհայտ Տաթևիկ Գասպարյանը, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյան, իսկ վերջինը ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանն է։
ՔՊ խմբակցության կին պատգամավորներից առաջին 50–ում տեղ չեն զբաղեցրել Լուսինե Բադալյանը (54–րդ տեղ), Արփինե Դավոյանը (58–րդ տեղ), Լիլիթ Մինասյանը (59), Ծովինար Վարդանյանը (69), Թագուհի Ղազարյանը (79), Լիլիթ Ստեփանյանը (80), Մարիա Կարապետյանը (85), Հռիփսիմե Գրիգորյանը (103), Էմմա Պալյանը (104), Հերիքնազ Տիգրանյանը (121), Անուշ Քլոյանը (171)։
Նշենք, որ այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակներն այցելել են ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրել։ Ըստ այդմ, ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։
Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։
Քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը