Մոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի համոզմամբ՝ մոդուլային ատոմակայանը Հայաստանի էներգահամակարգի կառավարմանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի։ Այս մասին Դավիթ Խուդաթյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում համամասնական ցուցակի ձևավորման ընտրությանը մասնակցելուց հետո։
«Նախորդ տարվա ընթացքում արևային կայանների ծավալների ավելացումը բերել է նրան, որ մենք շատ հաճախ մեր հիմնական հզորությունները, ներառյալ՝ Մեծամորի ատոմակայանը, ստիպված ենք եղել արտադրական ծավալից էական նվազ չափով պահել էներգահամակարգում։ Մոդուլային ատոմակայանը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն լինել կառավարման պրոցեսում, ինչը և անվտանգային հարց է մեզ համար, և էներգահամակարգում կայունություն ապահովելու։ Հենց այդ է ընկած մոդուլային ատոմակայան ընտրելու հիմքում»,-պարզաբանեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի հստակեցվել է, որ Հայաստանին անհրաժեշտ է մոդուլային ատոմակայան, իսկ մոդելի վերաբերյալ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և այլն, առաջարկները շարունակում են ուսումնասիրվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից