Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության կարևորությունն այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը:
Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթության, վերապատրաստումների, վարժանքների, փորձի փոխանակման և մասնագիտական խորհրդատվության ուղղությունները:
Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը