ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից
Ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի հարավում գտնվող Ալ Թանֆ ռազմաբազան, որը գտնվում է Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ, ու տեղափոխվել են Հորդանանի տարածք։ Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով սիրիական երկու ռազմական աղբյուրի։
Նրանց խոսքով՝ զորքերի դուրսբերումն ավարտվել է, ամերիկյան կողմն էլ վերջին 15 օրվա ընթացքում դուրս է բերել սարքավորումները։ Մի աղբյուր պարզաբանել է, որ սիրիական ստորաբաժանումներն արդեն սկսել են տեղակայվել ռազմաբազայում:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բանակի ստորաբաժանումներն ամերիկյան կողմի հետ համակարգված վերահսկողության տակ են վերցրել Ալ Թանֆ ռազմակայանը: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են շարունակել համակարգումը Հորդանանից։
Մինչև վերջերս ամերիկյան զինուժը տեղակայված էր Սիրիայի հյուսիս-արևելքում, որը վերահսկում էին քրդական կազմավորումները, ինչպես նաև Ալ Թանֆ ռազմաբազայում, որն առանցքային դեր էր խաղում միջազգային կոալիցիայի գործողություններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Բազան ստեղծվել է 2014 թվականին՝ որպես «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիայի գործողությունների հիմնական կենտրոն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»