Ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ծանուցի ԿԳՄՍ նախարարությանը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ԿԳՄՍՆ պետք է ներկայացվեն նշված օրենքի 11-րդ հոդվածում նշված վավերապայմանները և ծանուցման ամսաթիվը: Հետագայում ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է տեղեկացնել նաև ծանուցման ժամանակ նշված վավերապայմանների փոփոխության մասին, եթե այդպիսիք առկա են:
Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է կատարի պետական տուրքի վճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:
2026 թվականի փետրվարի 15-ից ուժի մտնող փոփոխությունների համաձայն՝ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացվելու է ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը վերաբերող 22-րդ կետով: Պետական տուրքի վճարը պետք է կատարել 900005003729 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում լրացնելով՝ «Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից