Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վայրի և ստույգ ժամկետների վերաբերյալ մենք ձեզ կտեղեկացնենք: Բայց, իրոք, դա կլինի հաջորդ շաբաթ», - ասել է նա:
Այսօր «Politico» պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպումը կարող է կայանալ Մայամիում կամ Աբու Դաբիում: Հունվարի վերջին և փետրվարի սկզբին ԱՄԷ-ում տեղի են ունեցել անվտանգության հարցերով աշխատանքային խմբի փակ բանակցություններ՝ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագրի չլուծված հարցերը:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների տվյալների՝ ի սկզբանե Նահանգների նախաձեռնությունը ներառում էր ամբողջ Դոնբասի փոխանցումը Մոսկվայի վերահսկողությանը, դրա և Ղրիմի ճանաչումը որպես ռուսական, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում շփման գծի մեծ մասի սառեցումը, Ուկրաինայի զինված ուժերի թվակազմի կրճատումը երկու անգամ, ինչպես նաև Ուկրաինայում օտարերկրյա զորքերի և հեռահար զենքի տեղակայման արգելքը:
Ինչպես նշել են Կրեմլում, ԱՄՆ-ն ընդունել է, որ առանց տարածքային հարցի լուծման՝ ըստ Ալյասկայի գագաթնաժողովում համաձայնեցված բանաձևի, չարժե հույս դնել տևական կարգավորման վրա: Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից. սա Մոսկվայի կարևոր պայմանն է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը