ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասին
ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողը, որը Կարիբյան ծովում ամերիկյան գրոհային նավից ընկել էր ջուրը, դարձել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավակների դեմ ուղղված ԱՄՆ գործողության առաջին ամերիկացի զոհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Ֆլորիդայից 21-ամյա կապրալ Չուկվուեմեկա Է. Օֆորան փետրվարի 7-ին ընկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Իվոձիմա» նավից և կորել ծովում։ Երկարատև որոնումներից հետո, որոնք ավարտվել են փետրվարի 10-ին, հայտարարվել է նրա մահվան մասին։
ԱՄՆ զինվորականները շարունակում են հետաքննել միջադեպը։ ԱՄՆ ծովային հետևակի հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես է զինծառայողն ընկել նավից։
Օֆորան մասնակցում էր «Հարավային նիզակ» գործողությանը, որի ընթացքում սեպտեմբերից ի վեր Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող նավակներին 38 հարված է հասցվել։ Այս հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, զոհվել է ավելի քան 120 մարդ։
«Իվոձիմա» նավն օգտագործվել է հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողությունից հետո այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ տեղափոխելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից