ՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար
Եվրոպական երկրների և Կանադայի կողմից ռազմական ծախսերի ավելացումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կդարձնի ավելի հավասար գործընկերներ դաշինքի շրջանակներում։ Այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։
«2025 թվականին մենք տեսանք Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանության գործում առաջատար դիրք զբաղեցնելու իրական հանձնառությունը», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ ասել է պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ եկել է միասին առաջ շարժվելու ու պրագմատիկ լինելու ժամանակը։ «Մենք ունենք իսկապես ամուր հիմք գործընկերությամբ համատեղ աշխատելու համար՝ գործընկերության, այլ ոչ թե կախվածության վրա հիմնված ՆԱՏՕ-ի համար։ Սա իսկապես վերադարձ է այն բանին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել էր ՆԱՏՕ-ն», - ասել է Էլբրիջ Քոլբին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»