Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես Մոհամմադիին
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ կոչ է արել Իրանին անհապաղ բանտից ազատ արձակել ակտիվիստ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես Մոհամմադիին, հայտնում է Reuters-ը։ 53-ամյա Մոհամմադին, ով կանանց իրավունքների համար շուրջ երեք տասնամյակ շարունակվող պայքարի ընթացքում բազմիցս բանտարկվել է, անցյալ շաբաթ դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։ Նա 2023 թվականին բանտում գտնվելու ընթացքում արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Իրանում կանանց իրավունքների առաջխաղացման և մահապատժի վերացման իր արշավի համար։
Նոբելյան հանձնաժողովը, հղում անելով «Իրանի ներսում գտնվող հուսալի աղբյուրներին», հայտնել է, որ Մոհամմադին բռնի կերպով ձերբակալվել է դեկտեմբերին՝ մարդու իրավունքների պաշտպանի հուղարկավորությանը մասնակցելու ժամանակ, և ենթարկվել է ֆիզիկական բռնության և կյանքի համար սպառնալիք հանդիսացող շարունակական վատ վերաբերմունքի։
Ձերբակալության պահին Իրանի դատախազը լրագրողներին ասել է, որ Մոհամմադին սադրիչ արտահայտություններ է արել հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ և խրախուսել է ներկաներին «վանկարկել նորմերին հակասող կարգախոսներ»։
Նոբելյան հանձնաժողովը փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մոհամմադին ենթարկվել է դաժան, անմարդկային և նվաստացուցիչ պատժի, ինչը դեմ է մարդու իրավունքների միջազգային նորմերին։
«Մոհամմադիի փորձությունը ևս մեկ դաժան օրինակ է այն դաժան բռնաճնշումների, որոնք հաջորդել են Իրանում զանգվածային բողոքի ցույցերին, որտեղ անթիվ կանայք և տղամարդիկ իրենց կյանքը վտանգել են՝ պահանջելով ազատություն, հավասարություն և մարդու հիմնարար իրավունքներ», - ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»