Ամերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցում
Ամերիկյան MQ-4C Triton հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը փետրվարի 11-ին մի քանի ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել Իրանի ափից դեպի հարավ-արևելք ընկած շրջանում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24-ի տվյալները։
Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Դաֆրա ավիաբազայից։ Այն մի քանի ժամ տևողությամբ թռիչքներ է կատարել Իրանի մերձակայքում գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա։
MQ-4C Triton-ը մեծ հեռահարություն և բարձրություն ունեցող հետախուզական անօդաչու թռչող սարք է, որն ունակ է իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն տրամադրել հսկայական օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ։ Անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ թռչելով մինչև 17 հազար մետր բարձրության վրա՝ մինչև 610 կմ/ժ արագությամբ։
Ներկայում ԱՄԷ-ի Ալ Դաֆրա ավիաբազայում տեղակայված են երեք MQ-4C Triton ամերիկյան անօդաչու թռչող սարքեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»