Մալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)
Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը՝ Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։
Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ ավտոդետալներ նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։
Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։
Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին, Նազարբեկյան թաղամասում կայանված «Շեվրոլե» մակնիշի մեքենայից գողացել էին արջևի թափարգելը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով գողոնը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից