Ղազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվեն նշանակվել է մարտի 15-ին։ Հիմնական փոփոխությունների թվում՝ երկպալատ խորհրդարանից անցում միապալատ մոդելի, Սահմանադրության գերակայության ամրագրում միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Ռուսաց լեզվի կարգավիճակը չի փոխվում և շարունակում է մնալ ոչ պաշտոնական։
Տոկաևը հանրաքվեն անցկացնելու հրամանագիրը ստորագրել է Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները լսելուց և վերջնական տարբերակը ստանալուց հետո։ Նախկինում հաղորդվել էր, որ նոր Սահմանադրության տեքստը վերաշարադրվել է ավելի քան 80%-ով՝ փոփոխություններով ընդգրկված է 77 հոդված։
«Վերջին տարիների քաղաքական բարեփոխումների համապատկերն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ղազախստանը վերջնականորեն հրաժարվում է գերտիրապետական կառավարման ձևից և անցնում է նախագահական հանրապետության՝ ուժեղ և ազդեցիկ խորհրդարանով», – ասել է նա։
Չնայած այս հայտարարություններին, իրավաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ նոր նախագիծը, ընդհակառակը, ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ թուլացնելով պետական իշխանության մյուս ճյուղերը։ Ավելին, փոփոխությունները կարող են մեծացնել քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը՝ ազգային շահերի պաշտպանության պատրվակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»