Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել
Կանադայի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության կասկածյալը 18-ամյա տրանսգենդեր էր՝ տղա ծնված, սակայն կին ներկայացող։ Նա սպանել է մորը և խորթ եղբորը տանը, ապա հարձակում գործել նախկին դպրոցում. հայտնել է ոստիկանությունը։ Կասկածյալը Ջեսի Վան Ռութսելաարն է։ Նա ինքնասպան է եղել դպրոցում՝ հրաձգությունից հետո։
Ըստ ոստիկանության՝ Ռութսելաարը սկզբում սպանել է 39-ամյա մորը և 11-ամյա խորթ եղբորը ընտանեկան տանը։ Այնուհետև գնացել է դպրոց, որտեղ սպանել է 39-ամյա ուսուցչուհուն, երեք 12-ամյա աղջիկ աշակերտուհու և երկու տղա աշակերտի՝ մեկը 12, մյուսը 13 տարեկան։ Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ՝ ներառյալ կասկածյալը, ևս երկու անձ՝ 12 և 19 տարեկան, ծանր վիճակում են հիվանդանոցում։
Ոստիկանությունը նշել է, որ Ռութսելաարը ծնվել է տղա, սակայն վեց տարի առաջ սկսել է նույնանալ որպես կին։ Նա նախկինում մի քանի անգամ բռնի կարգով տեղափոխվել է հոգեբուժական ստուգման։ Ոստիկանության հաղորդմամբ՝ վերջին տարիներին ոստիկանությունը բազմիցս այցելել է ընտանիքի տուն՝ կասկածյալի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Կասկածյալը գործել է մենակ, և առայժմ դրդապատճառը պարզ չէ։ «Մենք չունենք տեղեկություններ, որ որևէ մեկը հատուկ թիրախ է եղել», – ասել է նա։ Ոստիկանները դեպքի վայր են հասել առաջին զանգից 2 րոպե անց և բախվել իրենց ուղղությամբ կրակոցների։ Հետագայում նրանք հայտնաբերել են կասկածյալի դին։
Կրակոցը տեղի է ունեցել Տամբլեր Ռիջ հեռավոր համայնքում, որտեղ մոտ 2400 մարդ է ապրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»