ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը
Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։
Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է տնտեսական, պաշտպանության, կիբեռանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի՝ Հայաստանին հնարավոր աջակցությունը: Կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը:
Քննարկվել են 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը