Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։
Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։
Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ և հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և գործիքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից