Տարոն Մարգարյանն ամեն ինչի համար փող ունի, իսկ բնակչության անվտանգության համար՝ չունի
Մյասնիկյան պողոտայի բնակիչներն այլեւս հույս չունեն, որ պողոտայում վերգետնյա անցում կկառուցվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պողոտայի բնակիչ Սոս Եդիգարյանը:
«Բնակիչները քաղաքապետարան են գնացել, հետաքրքրվել են, պատասխանել են, թե գումար չկա եւ չգիտեն էլ, թե երբ կլինի: Արդեն երրորդ տարին է՝ դիմում ենք, անընդհատ մերժում են, էլ ինչ իմաստ ունի»,- ասաց պողոտայի բնակիչը:
Սոս Եդիգարյանը նշեց, որ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց մեքենայով են տանում, որովհետեւ հնարավոր չէ անցնել պողոտայի այդ հատվածով, վրաերթի դեպքեր էլ շատ հաճախ են լինում: Նրա խոսքով` բնակիչներն արդեն հարմարվել են այդ վիճակին եւ դժվար թե նորից բողոքի ակցիաներ կազմակերպեն. «Չլինող բան ա, էլ հույս չունեն մարդիկ, դժվար նորից բողոքեն»:
Նշենք, որ վերջին անգամ բնակիչները սեպտեմբերին են բողոքի ակցիա կազմակերպել, որից հետո կրկին բացասական պատասխան են ստացել քաղաքապետարանից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում