Ապօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն օրերս դատական ակտ է կայացրել՝ թույլատրելով օրինականացնել Երևանում ապօրինի կառույցը։ Սակայն այս դեպքը սովորականից տարբերվում է նրանով, որ խնդրո առարկան (ինչպես երևում է նկարներում) ոչ տուն է, ոչ ավտոտնակ, այլ ինչ-որ անհասկանալի տաղավար։
Խոսքը Հալաբյան 26/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և համայնքային հողի վրա գտնվող ինքնակամ մի անհասկանալի կառույցի մասին է։ Հատկապես այս հանգանանքը կասկածների տեղիք է տալիս։
Դատավորն այն օրինականացրել է՝ ի հեճուկս նրա, որ 54 քմ մակերեսով այդ հողամասը, ըստ Երևանի գլխավոր հատակագծի, ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Այսինքն՝ դրա իրավունքը չի եղել։
Դատավոր Հարությունյանը պատահական մարդ չէ դատական համակարգում։ Նա նշանակվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ դեռ 2013թ՝ լինելով վերջինիս մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանի դուստրը։
Համացանցից հայտնի դարձավ, որ Անի Հարությունյանն աչքի է ընկնում իր տպավորիչ ունեցվածքով, 2022թ. անցել է մի քրեական գործով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից