«Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանի հարցում: Համոզված եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է նաև մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներում երկրի լիարժեք մասնակցությունը: Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ», — նշել է Կոպիրկինը:
Նա նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կրում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը:
«Այս բարդ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ: Նկատվող մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստնություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված պաշարը պահպանելու և բազմապատկելու համար», — ընդգծել է դեսպանը:
Նա հույս է հայտնել, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ թափ է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը։
«Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ, չնայած արտաքին ցնցումներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ ու պարենային անվտանգության՝ ժամանակով փորձված երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային շփումները։ Հատկանշական է, որ ռուսներն առաջատար տեղ են գրավում ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում», — ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը «մեզ կտակված է նախնիների սերունդների կողմից, կռել են դարերի ընթացքում փառահեղ ընդհանուր հաղթանակներով ու համատեղ ստեղծարար աշխատանքով, ամրապնդվել սերտ միջանձնային կապերով»։ «Մենք պետք է պահպանենք այս ժառանգությունը և փոխանցենք ապագա սերունդներին», — հայտարարել է Կոպիրկինը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»