Ջեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է երկու երկրների միջև տնտեսական փոխկախվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսն այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության հաստատման առաջին քայլն է։
«Բայց խաղաղությունը պահպանելու մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք` համոզված լինելու համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն կա, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում գտնվելու 24 արդյունավետ ժամերի ընթացքում լավատես է, թե ինչի են հասել այդ ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը իսկապես խաղաղության լուրջ գործարքի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ նրա վարչակազմը նպաստում է դրա պահպանմանը։ Նա հավելել է, որ ուրախ էր Հայաստանում գտնվելու համար, որտեղից էլ մեկնելու է Ադրբեջան։


















































ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից