ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում առաջին անգամ ներկայացնում է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: Ամրացված շրջանները կառուցվել են սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար, ասում է պաշտպանության նախարարը:
«Ամրացված շրջանն իրենից ներկայացնում է փակ համակարգ՝ երկաթբետոնե համակարգ՝ ծածկված հողային շերտով: Մենք հիմա գտնվում ենք գետնի տակ: Անզեն աչքով հնարավոր չէ դիտարկել նրան: Իհարկե, կան որոշակի բաներ, որոնք կհուշեն ամրացված շրջանի գոյության մասին, բայց դրա ներքին ցանցը տեսանելի չէ որևէ մեկի համար:
Ամրացված շրջանն ունի խրամուղիներ, որով միացվում են իրար խրամաբջիջները: Այդ խրամաբջիջները նախատեսված են թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի ապահովման համար: Այսինքն՝ կախված տեղանքից, ամրացված շրջանները հնարավորություն ունեն շրջանաձև պաշտպանության: Ամրացված շրջանը պաշտպանված է անօդաչու թռչող սարքերից: Իրենց կազմ-կառուցվածքով բավականին ամուր են և պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել մեր զինվորների կենսունակությունը և հնարավորություն տալ ավելի շահեկան դիրքից իրականացնել մեր երկրի սահմանների պաշտպանությունը:
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք նմանատիպ ամրաշինական կառույցներ, որոնք ապահովելու են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Արդեն վերջին տարիներին դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում ԶՈՒ համար և մեր ինժեներական մտքի համար, որովհետև սա առաջին հերթին մեր զինվորներին պաշտպանվածության և միևնույն ժամանակ հոգեբանական հսկայական առավելություն է տալիս նրանց:
Եթե նաև դիտարկենք, որ սա սահմանին գտնվող ամրացված շրջան է, հենակետ է, դիրք է, նախկին մեր տրամաբանությունից սա էապես տարբերվում է, թե՛ իր հնարավորություններով, կազմով, կառուցվածքով, թե՛, իհարկե, իր ամրությամբ:
Եվ քանի որ մենք հիմա գտնվում ենք խաղաղության շրջանում, շատ կարևոր է լուսաբանել՝ ինչ է ամրացված շրջանը, ինչի համար է նախատեսված: Այն նախատեսված է տարբեր տեսակի հրաձգային զենքերով պաշտպանվելու համար, բայց միևնույն ժամանակ այստեղ կարող են լինել սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ նմուշներ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից