ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «շրջել էջը և նոր գլուխ բացել» Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«Շատ երկար ժամանակ սա ոչ բավարար գնահատված, բայց շատ, շատ կարևոր գործընկերություն և բարեկամություն է եղել Միացյալ Նահանգների համար», - ասել է նա Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Բաքվում ԱՄՆ փոխնախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին ելույթ է ունեցել ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումից հետո։
Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է «շրջել էջը և բացել նոր գլուխ» Բաքվի հետ հարաբերություններում։ Խոսքը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև «ավելի ամուր» հարաբերությունների մասին է, շեշտել է փոխնախագահը։
«Մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Կարծում եմ՝ սա պաշտոնականացնում է այդ գործընկերությունը և շատ հստակ ազդակ է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամուր են և շարունակում են գերազանց արդյունքներ տալ մեր երկու ժողովուրդների համար», - հավելել է Վենսը։
Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից