Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի (24կմ) կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի շրջանակում շինաշխատանքներով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։
Այցի ընթացքում նրանք եղել են այն տարածքներում, որտեղ նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը, ծանոթացել են տեղանքի առանձնահատկություններին, ռելիեֆին և ճանապարհի նախագծային լուծումներին։
Դաշտային այցից հետո ճանապարհաշինությամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ, ներկայացրել իրենց հետաքրքրող հարցերն ու առաջարկները։
Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային՝ 24կմ երկարությամբ հատվածի կառուցումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից