«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet
Հայաստանի հետ միջուկային էներգետիկ համագործակցության վերաբերյալ հայտարարությունը լայն քննարկումների պատճառ է դարձել։ Այս մասին գրում է Civilnet-ը: Հարցը վերաբերում է շրջանառվող այն պնդմանը, թե Վենսը Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել։ Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահը նման հայտարարություն չի արել, և այդ ձևակերպումները համաժամանակյա թարգմանության սխալի հետևանք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Ինչ է ասել Վենսն իրականում
Համատեղ հայտարարությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահը խոսել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր տնտեսական ծավալների մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-նն ու Հայաստանը ավարտել են միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։
«Ի՞նչ է սա նշանակում․ մինչև 5 մրդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts.»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից