Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան
«Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը հրապարակում է կատարել «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպմանն ընդառաջ։
«Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին։ Մարզադաշտը մարդիկ են, և մարդիկ են կերտում հաղթանակը՝ ձեռք ձեռքի։ Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որն ուժ է տալիս թիմին։ Երկրպագելու մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ ենք այսօր այս կարևոր կետում։ Հիմա հերթը հաջորդ մարտահրավերինն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյօֆֆ փուլում։
Գիտենք՝ ժամը ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չկան։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու իր շնչով։ Առաջին անգամ փետրվարին Հայաստանում անցկացվում է միջազգային հանդիպում, և այս մասին կարող էինք միայն երազել։ Եկեք մարզադաշտ՝ աջակցելու թիմին և մեր դրոշին։ Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի։ Այս կռվում դուք եք մեր հենման կետը, և մենք սպասում ենք տեսնել լեփ-լեցուն ու միասնական մարզադաշտ։
Առա՛ջ «Նոա», առա՛ջ Հայաստան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից