ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում (CCJE) ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը։
«Տվյալ որոշումը միտված է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության միջազգային համագործակցությանն ու դատական համակարգի լավագույն փորձի խթանմանը։
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ պետությունների համար դառնում են հանձնարարականներ, որոնց նպատակն է ապահովել անդամ պետություններում դատական քաղաքականության առավել համահունչ և միասնական մոտեցումներ։
Այս եզրակացությունները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորների կարգավիճակին, ինչպես նաև նրանց ընտրության, աշխատանքի գնահատման, վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերին»,- ասվում է Դատական իշխանության տարածած հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը