Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին
Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանի այլ երկրներ ունենան նման զենք, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում։ Անկեղծ ասած՝ մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել կտրուկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկա հավասարակշռությունը։ Օրինակ՝ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալու։ Եվ մենք, հավանաբար, ակամայից կմիանանք այդ մրցավազքին»,- CNN Turk-ին ասել է Ֆիդանը։
Միաժամանակ` Թուրքիային արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ միջուկային զենքի առկայությունը «պարունակում է սպառնալիքներ եւ ռիսկեր», ու «դա կլիներ անցանկալի»։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը միջուկային զենք չունի, «եւ չկա նաեւ ատոմային ռումբ ստեղծելու ցանկություն»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից