Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում
Ամերիկացի հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում։ Նա որոշել էր մասնակցել մրցումներին չնայած հունվարի վերջին ստացած վնասվածքին, սակայն արդեն մեկնարկից անմիջապես հետո ընկել է։ Վոնը մեկնարկել էր 13-րդ համարով։ 13-րդ վայրկյանին նա հարվածել է դարպասներից մեկին, կորցրել հավասարակշռությունը և ընկել։
Սպորտսմենուհուն ուղղաթիռով հեռացրել են այնտեղից և տեղափոխել հիվանդանոց՝ հանդիսատեսի ծափահարությունների ներքո։
Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ 41-ամյա Վոնը տեղափոխվել է Տրևիզոյի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։
Նույն վազքուղում ընկել է ևս երկու մարզուհի՝ ավստրիացի Նինա Օրտլիբը և անդորացի Կանդե Մորենոն։ Օրտլիբը կարողացել է ինքնուրույն լքել վազքուղին, իսկ Մորենոյին, ինչպես Վոնին, տեղափոխել են ուղղաթիռով։
Մրցումներում հաղթել է ամերիկացի Բրիզի Ջոնսոնը՝ ԱՄՆ-ին բերելով առաջին ոսկե մեդալը այս Օլիմպիական խաղերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից