Յուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղում
Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» հետ։ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2։2 հաշվով։
Խաղի հաշիվը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2) բացեց հռոմեացիների հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Գուստավ Իսաքսենը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 59-րդ րոպեին Ուեսթոն Մակքենիի գոլի շնորհիվ։ Իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Պիեռ Կալյուլուն խփեց թուրինյան թիմի փրկարար գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 12 միավորով։ «Լացիոն» 33 միավորով 8-րդ տեղում է։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից