Լուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ է
SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը մտադիր է առաջիկա տասնամյակներին Լուսնի և Մարսի վրա սկսել «ինքնազարգացող» քաղաքների կառուցումը, հայտնում է BBC-ին։
Առաջնահերթությունը տրվում է Լուսնին, X սոցիալական հարթակում գրել է Մասկը։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Մարսի, որտեղ թռիչքները հնարավոր են մոտավորապես յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, երբ մոլորակը առավել մոտ է Երկրին, Լուսին թռիչքները կարելի է իրականացնել մոտ տասը օրը մեկ և դրանք կտևեն ընդամենը երկու օր, մինչդեռ Մարս թռիչքը կպահանջի մոտ կես տարի։
Մասկի գնահատմամբ՝ Լուսնի վրա նախագծի առաջին արդյունքները կարող ենք տեսնել մոտ տասը տարտ հետո, Մարզի պարագայում՝ առնվազն քսան տարի անց։
NASA-ն եւ իր հերթին ծրագրում է վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Լուսին մարդ ուղարկել։ «Արտեմիս» ծրագրի նպատակը Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքն է և հետագայում այնտեղ երկարատև ներկայության ապահովումը։ Դեպի Լուսին երկրորդ թռիչքը մի քանի անգամ հետաձգվել է։ Ենթադրվում է, որ այն տեղի կունենա 2026 թվականի մարտի սկզբին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից